BBng927Մալիի իշխանությունները հայտարարել են երկրում 10 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին՝ երեկ մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցի վրա գրոհայինների հարձակումից հետո։

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթի խոսքով՝ զոհվել է 19 մարդ, ևս 7-ը վիրավորվել են։ Նա հավելել է, որ հարձակում իրականացրած երկու գրոհայիններ սպանվել են։ Այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը 21-ն է։ Ավելի վաղ ՄԱԿ-ի խաղաղապահները հայտնել էին հյուրանոցում 27 դիակի հայտնաբերման մասին։

Երկրի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել։

Երեկ մի խումբ զինված անձինք հարձակվել էին հյուրանոցի վրա՝ պատանդ վերցնելով այնտեղ եղած 170 մարդկանց։ Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Մուրաբիտուն» խմբավորումը, որը գլխավորում է ալժիրցի գրոհային Մուհտար Բելմուհտարովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել