ԴԱԻՇ ահաբեկչության կազմակերպության դեմ պետք է պայքարել՝ փակելով դրա ֆինանսական հոսքերն ու սահմանափակելով նավթին հասանելիությունը՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը՝ ողջունելով ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը: Այս մասին գրում է Trend-ը:
«Մենք պետք է գործենք՝ շարունակելով փակել ֆինանսական հոսքերը, սահմանափակելով նավթին հասանելիությունը և դադարեցնելով արտասահմանից նոր գրոհայինների հոսքը՝ բացի մեր ռազմական գործողություններից ընդդեմ ԴԱԻՇ-ի արատավոր գաղափարախոսության»,- հայտարարել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



