1716103Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփն իրեն անվանել է Twitter-ի Էռնեստ Հեմինգուեյ։ Այս մասին հայտնում է The Hill-ը։

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփը հայտարարել է, որ աշխարհը դեռևս լիովին չի գիտակցում, թե որքան հանճարեղ են իր գրառումները սոցցանցերում, և իր Twitter-ը համեմատել է Հեմինգուեյի ստեղծագործությունների հետ։

«Ինչ-որ մեկն ասել է, որ ես 140 նիշերի Էռնեստ Հեմինգուեյն եմ (մեկ գրառումը միկրոբլոգների ցանցում սահմանափակվում է 140 նիշով)»,- հայտարարել է Թրամփը Հարավային Կարոլինայում ընտրարշավի շրջանակում։

Միլիարդատիրոջ կարծիքով՝ ինքը սոցիալական մեդիան հասկանում է հավանաբար առավել լավ, քան երբևէ ինչ-որ մեկը։

Նա սոցցանցը վերածել է իրական քարոզչական զենքի՝ նշելով, որ 5 մլն հետևորդի մեսիջ ուղղելու հարթակը նման է New York Times պարբերականն ունենալուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել