1716094ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Ֆրանսիայի կողմից առաջարկված ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ուղղված բանաձևի նախագծին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Բանաձևի տեքստում նշվում է ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու և Իրաք ու Սիրիա գրոհայինների մուտքը խոչընդոտելու անհրաժեշտությունը։ ՄԱԿ ԱԽ-ն երկրներին կոչ է անում կրկնապատկել ահաբեկչական հարձակումների կանխմանն ուղղված ջանքերը։

«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը աննախադեպ և գլոբալ սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգության համար»,- ասվում է բանաձևում։

Փաստաթղթում դատապարտվում են ԴԱԻՇ-ի կողմից Թունիսում, Ալժիրում, Բեյրութում իրականացված ահաբեկչությունները, ռուսական A321-ի պայթեցումը Սինայի երկնքում և նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած հարձակումների շարքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել