1716099Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ուրբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված Ֆրանսիայի բանաձևն անվանել է կարևոր պահ, որը ցույց է տալիս աշխարհի միասնությունը ԴԱԻՇ-ի ծայրահեղականների դեմ։

«ԴԱԻՇ-ին ուղղված ՄԱԿ-ի բանաձևը կարևոր պահ է։ Այսօր աշխարհը միավորվել է ԴԱԻՇ-ի դեմ»,- ասվում է բրիտանացի վարչապետի հայտարարության մեջ։

«Միջազգային հանրությունը հանդես է եկել միասնական ճակատով և ընդունել որոշում՝ հաղթելու չարին, որը սպառնում է մարդկանց յուրաքանչյուր երկրում ու կրոնում»,- նշել է Քեմերոնը։

Նրա խոսքով՝ քվեարկության արդյունքները անվիճելիորեն ցույց են տալիս Սիրիայում ավելի ակտիվ գործողությունների և ԴԱԻՇ-ի ոչնչացման վճռական գործողության միջազգային աջակցության ընդլայնումը։

«Այն (ՄԱԿ ԱԽ-ն) նաև հաստատել է իր վճռականությունը՝ Սիրիայում հակամարտության քաղաքական լուծում գտնելու»,- ասել է վարչապետը։ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել դաշնակիցներին, ովքեր կռվում են ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում՝ խոստացել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել