image24033514_3fa8dce0daeecc62eb7fe014cdb3ed37Սաուդյան Արաբիայում դատարանը դերասան և պոետ Աշրաֆ Ֆայադին իսլամից հրաժարվելու պատճառով մահվան է դատապարտել: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Human Rights Watch-ի իրավապաշտպաններին:

Իրավապաշտպանների ձեռքի տակ է հայտնվել դատական փաստթուղթը, որտեղ ասվում է, որ պաղեստինյան ծագմամբ պոետը, որը մեղադրվում է հավատափոխության մեջ, գլխատման է դատապարտված:

Ֆայադը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները և պնդում, որ ինքը հավատացյալ մուսուլման է: Նրան ձերբակալել են վկայի ցուցումունքների հիման վրա, որն իբր թե տեսել է, թե ինչպես է Ֆայադն անիծել Աստծուն, Մուհամեդ մարգարեին և Սաուդյան Արաբիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել