Lurer.com–ը գրում է.
Իտալական «Ռոմայի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանին հյուրանոցի աշխատակիցները շփոթել են ահաբեկչի հետ: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ահաբեկչության հավանականության պատճառով չեղարկվել է Բելգիա-Իսպանիա ընկերական հանդիպումը:
Ֆուտբոլիստը որոշել է մնալ Բելգիայում, սակայն բելգիական հյուրանոցի աշխատակիցները նրան շփոթել են ահաբեկչի հետ և զանգել ոստիկանություն:
Ոստիկաններն ուժ չեն կիրառել, քանի որ հասկացել են՝ Նաինգոլան Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստ է:
«Բարեբախտաբար, ոստիկանները շուտ ճանաչեցին ինձ և մենք լուսանկարվեցինք»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=205343&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



