Հովհաննես Համբարձումի Բադալյան (1924, դեկտեմբերի 15 - 2001, օգոստոսի 19)
Ծնվել է Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում։ Սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1946-49), ավարտել Երևանի կոնսերվատորիան (1986)։ 1949-54-ին` Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ։ 1982-2001-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Վախճանվել է Երևանում։
Հ. Բադալյանի երգացանկում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների (Խ. Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Ա. Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Ն. Գալանդերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիվանու «Ազգ իմ») երգեր, որոնց կատարումներն աչքի են ընկնում քնարականությամբ, մեղեդային նուրբ ելևէջներով։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=308532482581939&set=a.261145507320637.42840.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել