Times.am-ը գրում է.

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն գովել է հայրենակցի՝ հարձակվող Նեյմարի խաղն ընթացիկ մրցաշրջանում։

-Նեյմարն ի զորու է իրեն հիանալի դրսևորել աշխարհի յուրաքանչյուր մրցաշարում։ Անկասկած, հարմարվելու շրջան միշտ պետք է լինի, բայց նման տաղանդով նա հնարավորություն ունի հաջողության հասնելու ցանկացած առաջնությունում։

Անգլիայում հաջողության հասնելն այդքան էլ հեշտ չէ, սակայն միանշանակ Նեյմարի ուժերի սահմաններում է։ Որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է «Բարսելոնան» նրան բաց թողնի,, սակայն եթե դա տեղի ունենա, ապա միայն ռեկորդային գումարների դիմաց։

Իր ներկայիս մարզավիճակում Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նրա առաջընթացն ինձ չի զարմացրել։ Դեռ մանուկ տարիներին նա անհավանական տաղանդ ուներ։ Նույնիսկ հիմա ես չեմ կասկածում, որ նա շարունակում է աճել։ Նա արդեն աշխարհում լավագույնների մակարդակին է և կարող է դեռ 5-6 տարի հանգիստ այդպես խաղալ,-ասել է Ռոնալդինյոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել