Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 3 բաժակ
- կակաո - 1 տուփ
- շաքարավազ - 2,5 բաժակ
- ձու - 5 հատ
- սուրճ սև - 1ճ/գդ
- կեֆիր - 500մլ
- սոդա - 2թ/գդ
- ձիթայուղ - 7ճ/գդ
- Բիսկվիթը ներծծելու համար՝
- սուրճ լուծվող - 2թ/գդ
- լիկյոր մրգային - 50 մլ
- ջուր - 200մլ (տաք)
- Կրեմի համար՝
- կարագ - 400գր
- խտացրած կաթ - 2 բանկա
- սուրճ սև - 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն, սուրճն ու 1,5 բաժակ շաքարավազը:

- Լցնում ենք սոդան կեֆիրի մեջ:
Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն մեկ բաժակ շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք կեֆիրային զանգվածը, ձիթայուղն ու խառնում:
Ստացված զանգվածը լցնում ենք կակաոյի զանգվածի վրա և հարում:
- Պատրաստի խմորը լցնում ենք պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 1,5 ժամ 160 աստիճանում:

- Հանում ենք թխվածքը ջեռոցից, թողնում որ սառչի, ապա կտրում կողքերից 4-5սմ՝ տալով թխվածքին քառակուսի տեսք (պահում ենք թխվածքի կողքերը տորթը զարդարելու համար): Ստացված քառակուսին բաժանում ենք երկու մասի և յուրաքանչյուր մաս կտրում երկայնքով (ստացվում է 4 շերտ):
Բաժակի մեջ խառնում ենք լուծվող սուրճը, տաք ջուրն ու լիկյորը: Ստացված հեղուկով ներծծում ենք բիսկվիթի շերտերը:
- Կրեմի համար հարում ենք կարագը, խտացրած կաթն ու սուրճը:

- Ստացված կրեմը քսում ենք տորթի ներքևի շերտի վրա և ծածկում երկրորդ շերտով: Նույնը կատարում ենք երկրորդ և երրորդ շերտերի հետ: Ծածկում ենք տորթը չորորդ շերտով, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով:

- Պատրաստի տորթը զարդարում ենք մանր կտրատված թխվածքի կտորներով և քերած շոկոլադով:

Ցանկության դեպքում շոկոլադե-սրճային տորթի շերտերի արանքում կարող եք դնել կտրատված մրգեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



