Վթար Դիլիջան-Երևան ավտոճանապարհին. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և սահել ձորը168.am-ը գրում է.

Նոյեմբերի 20-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում՝ (4-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և սահել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի К167 ЕХ 777 рус. պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ 1989թ. ծնված Ռ. Խ.-ն տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել