Replik.am-ը գրում է.

Մոսկվայի իրավապահները էթնիկ հանցախմբի անդամներ է ձերբակալել: Նրանք կասկածվում են 1,2 միլիոն դոլար գումար շորթելու, տուժողի և վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գորածադրելու մեջ:

Նշենք, որ ձերբակալվածներն ազգությամբ հայ են: Մասնավորապես խոսքը վերաբերում է «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին, ով ավելի հայտնի է Սերյոժա  Բենտլի կամ Ասետրինա կրտսեր անունով և վերջինիս հանցակցին` Արթուր Բաղդասարյանին: Նրանք ձերբակալվել են նոյեմբերի 19-ին անցկացված հատուկ օպերացիայի արդյունքում:

Նշվում է, որ Սերյոժան Դեդ Հասանի մոտ ընկերներից Աստերինա անունով հայտնի օրենքով գող Էդուարս Ասատրյանի որդին:

Հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել