Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ քաղաքային եւ բնակարանային զարգացման դեպարտամենտը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Լոս Անջելեսը եւ նրա արվարձանները անօթեւանների քանակով ԱՄՆ-ում առաջատար դիրքեր են զբաղեցնում։ Գրեթե բոլոր անօթեւանները քնում են փողոցում։ 2013թ. քաղաքում անտուն մնացած մարդկանց թիվը աճել էր 55 տոկոսով, հայտնում է «Զագրանիցա»-ն՝ վկայակոչելով Latimes-ը։
Ներկայումս Լոս Անջելեսում ապրում է մոտ 12.5 հազար անօթեւան։ Անտունների ավելի քան 1/3-ը բնակվում է Քալիֆորնիայում։ ԱՄՆ քաղաքային եւ բնակարանային զարգացման դեպարտամենտի քարտուղար Ջուլիան Կաստոյի խոսքով՝ դրա պատճառը վարձակալության բարձր գներն են եւ դաշնային ֆինանսավորման կրճատումը։
Քաղաքային խորհուրդը պլանավորում է ընդլայնել ձմեռային ապաստաններ ստեղծելու իր ծրագրերը։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/los-anjeleseh-anothe%D6%82anneri-khanakov-amn-um-arajatar-dirkher-e-zbaghecnum/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել