1296964740Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դեռ չի նշանակել ներգաղթյալների հարցերի շուրջ Թուրքիայի հետ գագաթնաժողովի անցկացման ժամկետը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:

«Գագաթնաժողովի ժամկետը դեռ հստակեցված չէ։ Մենք կհայտարարենք դրա մասին»,- ասել է Սխինասը։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջին՝ Թուրքիայում նոր կառավարության ձևավորումից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել