Newmag.am-ը գրում է.
Ստանալով մասնագիտական աճ, իհարկե, պետք է ուրախանալ. նշանակում է՝ կարիերան հաջող է կառուցվում: Բայց այն պահից, երբ դառնում եք ղեկավար, կյանքը դժվարանում է: Հիմա արդեն բավական չէ անել ձեր գործը, հիմա պետք է ձեռնածություն անել իրարամերժ պահանջներով, ոչ հեշտ զրույցներ ունենալ, հասկանալ, թե ինչու է աշխատանքը ոչ արդյունավետ: Չնայած, չկա պրոբլեմների համար պատրաստի պատասխանների գիրք, պետք է հստակ մասնագիտական փիլիսոփայություն մշակել: Այն կծառայի, որպես հուսալի աղբյուր` հետագա ձեռնարկումների համար:
Կարիերայի տեսանկյունից փիլիսոփայությունը նոր դերին հետևողական մոտեցումն է: Շատ քչերն են ժամանակ տրամադրում այդպիսի փիլիսոփայություն ստեղծելու վրա:
Մենեջերների մեծ մասը հազիվ են հասցնում արձագանքել, լուծել ընթացիկ խնդիրները՝ հենվելով ինտուիցիայի, սեփական ու ուրիշների փորձի վրա:
Այդպիսի մոտեցման հաջողությունը կամ անհաջողությունը կախված է լիդերի խառնվածքից (կան մարդիկ, որ ի ծնե ունեն ղեկավարի հատկություններ) ու ընտրված դերի մոդելից: Շատ հաճախ ամեն ինչ կախված է ոչ թե ղեկավարից, այլ հաջողությունից: Բայց եթե ղեկավարը ունենա իր սկզբունքները, առօրեա ու դժվար իրավիճակներում հնարավոր կլինի ղեկավարվել ինչ-որ հստակ սկզբունքով:
Շատ օգնում է «Ծառայությունների ուղեցույց» սկզբունքը: Այն հորինել է Ռոբերտ Գրինլիֆը: Կոնցեպցիան ստեղծվել է 35 տարի առաջ, բայց շարունակում է ղեկավարներին ոգեշնչել: Իհարկե, «ծառայող» բառն այնքան լավ չի հնչում, ինչպես «շեֆը», բայց իրականում հենց այս սկզբունքն է օգնում հասնել այն ամենին, ինչին ձգտում ենք: Այն մեզ համար ապահովում է հեղինակություն: Պատճառը շատ պարզ է. եթե դուք նպատակաուղղված ծառայում եք, մտածում եք ոչ միայն ձեր մասին:
Վստահությունն ամրապնդելու լավագույն ձևը մոտիվացիայից հեռացնել փառասիրությունն ու շահադիտական հետաքրքրությունը:
Երբ դուք կենտրոնանաք ընկերության ու թիմի հաջողության վրա, գործընկերները դա միանգամից կնկատեն: Դուք կտաք հարցեր, ուշադրությամբ կլսեք պատասխանները, ավելի հաճախ կընդունեք ուրիշների կարիքներն ու ձեռքբերումները: Արդյունքում, որոշումներն էլ կլինեն ավելի մտածված ու ծանրութեթև արված: Գրագետ ղեկավարելու պատրաստակամությունը ղեկավարի համար ապահովում է ավելի շատ հուսալի հեղինակություն, քան ամբարտավան «ամենագիտունիկությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



