Ալ Պաչինոն բեմ դուրս կգա Armani-ի հագուստովLife.panorama.am-ը գրում է.

Իտալական դիզայներ Ջորջիո Արմանին հագուստներ է  կարել Բրոդվեյան «Ճենապակե տիկնիկը» ներկայացման համար։ Գլխավոր դերը խաղալու է Ալ Պաչինոն։ Սա Armani բրենդի առաջին համագործակցությունն է թատրոնի հետ։

Ներկայացման պաշտոնական պրեմիերան կլինի բրոդվեյան Gerald Schoenfeld թատրոնում դեկտեմբերի 4-ին։  Ալ Պաչինոն խաղալու  է  միլիարդատեր Միկի Ռոսայի դերը։ Կրիստոֆեր Դենեմը խաղալու  է Միկի Ռոսայի ասիստենտի դերը։ Երկուսի համար էլ հագուստը պատրաստել է  Armani բրենդը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել