Զուր չեմ ընտրել վերնագիրը, իրոք այսօր առնետները զգալի թվով շատացել են: Ես ապրում եմ 12 հարկանի բազմաբնակարան շենքի հարկերից մեկում, որտեղ մուտք գործելուց ամեն օր միկրո ինֆարկտ եմ ստանում` տեսնելով այդ տհաճ կենդանիներին: Քաղաքապետին և թաղապետին այդ հարցը չի հուզում, քանի դեռ ընտրությունների շրջան չէ: Իսկ մի՞թե համատիրության նախագահին էլ չի հուզում այդ հարցը, չէ՞ որ նա նույնպես այդ շենքի բնակիչներից է: Այս առնետաշատ շենքի տանիքին տեղադրված են «Վիվասել ՄՏՍ»-ի և «Օրանժ Արմենիայի» ալեհավաքները, ովքեր ամսական վճարումներ են կատարում համատիրությանը շենքի բարելավման համար: Շենքը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, կարիք չկա նշելու նաև շենքի համարը, քանզի վստահ եմ Ձեր բակերում նույնպես այս իրավիճակն է տիրում: ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵՎՈՒՄ Է 5 ԱՌՆԵՏ, ավելի մոտիկից չկարողացա նկարել, քանի որ վախենում էի նրանցից, իսկ գետնին այդ պահին 3-ը երևում էին, իսկ պոլիէթիլենային պարկերի մեջ, չգիտեմ, քանիսը կլինեին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել