Life.panorama.am-ը գրում է.
Նիհարելու համար բավական է ամաններ լվանալը։ Ամաններ լվանալիս դրանց կեղտոտ տեսքը, տհաճ բույրը փակում են ախորժակը։
Նիհարելու համար երբմեն բավական է ուղղակի փոխել ամանեղենը։ Ամանի ձևի, չափերի և գույնի փոփոխությունը կօգնեն իջեցնել ախորժակը և ազատվել ավելրոդ քաշից։
1. Այն, որ կապույտ գույնը նվազեցնում է ախորժակը, հայտնի է վաղուց։ Նման հատկություններ ունեն նաև մուգ կանաչը, մանուշակագույնը։ Իսկ կարմիր, դեղին, վառ դարչնագույն և նարնջագույն գույներից պետք է հրաժարվել, քանի որ դրանք խթանում են ստամոքսահյութի արտադրությունը և ստիպում շատ ուտել։
2. Վառ գույներով ամանը կօգնի կերակրել երեխային, որը չի ուզում ուտել։ Սակայն դուք ինքներդ պետք է խուսափեք նման ամանից։
3. Փոքր ամանները և բաժակները կարող են խաբել ախորժակին։ Արդեն իսկ արտադրվում են հատուկ ամաններ նիհարել ցանկացողների համար, որոնք տարբերվում են մյուսներից իրենց փոքր չափերով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



