Panorama.am-ը գրում է.

ՀՀ-ում զբոսաշրջությունը զարգացման տեմպերով և արդյունքներով առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր Մատենադարանում «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամամակ:

Վարչապետը նշել է, որ այս ծրագիրը ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտի հաջողված համագործակցության արդյունք է, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել և զարգացնել փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության գերակա ճյուղերից է և մեծ ազդեցություն ունի թե´ համաշխարհային տնտեսության կառուցվածքի և ընդհանուր իրավիճակի և թե´ տարբեր երկրների ու տարածաշրջանների տնտեսությունների վրա։  Տեղեկացնում են կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«2014 թ. Հայաստան է այցելել մոտ 1 մլն 204 հազար զբոսաշրջիկ, ինչը 11.3 տոկոսով ավելի է 2013 թ. ցուցանիշից: Անցյալ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 860 հազար, ինչը 28.4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Միևնույն ժամանակ Հայաստանում զգալիորեն ակտիվացել է հյուրանոցաշինությունը: Կատարվող ներդրումների շնորհիվ ներկայում մեր երկրում գործում են մոտ 340 հյուրանոցային տնտեսություններ, որոնցից 20-ը կառուցվել են վերջին 3 տարիներին», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում նաև օդային տրանսպորտային հասանելիության ապահովման ուղղությամբ:

«2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարվեց «Բաց երկնքի» քաղաքականություն: Այս ընթացքում բանակցություններ են տարվել ավելի քան 30 օտարերկրյա ավիաընկերությունների հետ` վերջիններիս Հայաստանի Հանրապետության շուկա ներգրավման նպատակով», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել