Hraparak.am-ը գրում է.

Լրացուցիչ խորհրդավորություն տալու փափագով վերջերս ճանաչվածներից շատերը ամուսնանում ու գաղտնի են պահում, թե ում հետ են ամուսնացել:

Թվում է, թե դրանով զերծ են պահում իրենց հանրության քննարկումից, բայց հակառակը կասեի՝ հենց դրանով էլ դառնում են հանրության քննարկման առարկա: Ու մինչ ինչ- ինչ նկարներից, խոսակցություններից ելնելով պեղում են, թե ով է օբյեկտը, բնական է, փնտրտուքը, խոսակցությունը նրանց մասով պահպանվում ու երկարաձգվում է:

Կարծում եմ դա էլ գովազդի, իրենց անձը խորհրդավորության շղարշով վարագուրելու, հետաքրքրություն առաջացնելու մի ձև է: Այդ ձևն ընտրեց նաև Ավետ Բարսեղյանը՝ գաղտնի պահելով իր նշանադրությունը: Թող որ նրանք երջանիկ լինեն ու գաղտնի պահեն իրենց երջանկությունը, բայց որ դա ևս շոու գովազդի մի մաս է, չեմ կասկածում: Հանրության ուշադրությունը գրավելու մի ձև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել