Panorama.am-ը գրում է.

«Կրթության ոլորտն այն բացառիկ ոլորտներից է, որի Կրթության զարգացման պետական ծրագիրն ունի օրենքի ուժ: Սա ապացույց է այն կարևորության, որը տրվում է մեր երկրում կրթությանը և նրա զարգացման հեռանկարներին»: Այս մասին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի քննարկման ժամանակ: Տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

«2000-2005 թթ. կրթության զարգացման ծրագրից հետո 5 տարի մեր երկիրը չուներ նման ծրագիր, մինչև 2010 թվականին հնարավոր դարձավ Ազգային Ժողովին ներկայացնել ընթացիկ ծրագիրը, որի վերջնաժամկետը 2015 թվականն է: Եվ պատահական չէ, որ ընթացիկ ծրագրի արդյունքների ամփոփման աշխատանքներին զուհագեռ`  նախաձեռնել ենք նոր ծրագրի մշակումը և հանրային քննարկումները»,-նշել է նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել