Panorama.am-ը գրում է.

«Այո և Ոչ» հեռուստաշոուի շրջանակներում Եղեգնաձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց, որ ներկաներին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հենց նոր է բաժանվել, ինչը նրա համար տարօրինակ էր:

«Հիմա որ հարցնեմ` կարդացե՞լ եք, հազիվ մի հոգի գտնվի, որ ասի հա, կարդացել եմ: Սահմանադրությունը խելքի բան չի է, տրամաբանության բան չի: Սահմանադրության մեջ ինչ-որ տեղ սիրո էլեմենտ կա, սեր ա ու վերջ` պետք է բացատրել, աշխատել, ապրել, տեսնել: Սիրո մեջ էլ կա առաջին հայացքից սեր, որը շատ հետո վերածվում է ատելության, չի կարելի վերցնել ու ասել` պետությունը տրամաբանական կառույց ենք անում», -ներկաներին բացատրեց Բագրատյանը:

Ընդդիմադիր պատգամավորի դժգոհությունը Սահմանադրության նախագծից, որը նա փոխանցեց եղեգնաձորցիներին, այն է, որ համապետական ընտրությունների քանակը կրճատվում է, և առաջնային մանդատ ստանում է  միայն խորհդրարանը:

«Կտեսնենք` դա դեմոկրատիա՞ կբերի, թե՞ կլանայնություն», -նկատեց Բագրատյանը` ընդգծելով, որ զարգացած երկրների մեծ մասում կա երկու առաջնային մանդատ` այսինքն երկու մարմինների ընտրում է ժողովուրդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել