Ուզում եմ հատուկ անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների քարոզչական այս արշավի առանձնահատկությանը, որը կայանում է նրանում, որ, ի տարբերություն անցյալում եղած բոլոր քարոոզարշավների, կառուցված է պոզիտիվի վրա, ընդ որում, կարելի է ասել՝ երկուստեք։ Զարմանալի է, որ այս քարոզարշավում գրեթե բացակայում է սև փիառի կիրառությունը, ու իմ հիշողության մեջ առաջին անգամ քարոզարշավի հիմնական մեխը ոչ թե երկուստեք մեղադրանքներն ու սևացնելու փորձերն են, այլ ավելի բովանդակային քննարկում։ Բավանդակային քննարկումից զատ, բնականաբար, կիրառում են պարզապես պոպուլյար քարոզչության մեխանիզմներ, ինչպիսին, ասենք, այս օրինակն է, ու էլի կարելի է ասել, որ ոչ թե փորձում են ապացուցել, թե ինչ վատն են օպոնենտները, ինչ սարսափելի կլինի, եթե օպոնենտների ուզածով ստացվի, այլ ընդհակառակը՝ շեշտդ դրվում է նրա վրա, թե ինչքան լավ կլինի, եթե անցնի իրենց ասածը։ Սա համարում եմ գովելի նորարարություն, ու հետաքրքիրն այն է, որ այս պահի դրությամբ այսպիսի քարոզչական գիծն ավելի ակտուալ է «Այո»-ն ներկայացնող ճամբարի համար։ Սա հատկապես լավ է, որ նեգատիվ քարոզի բացակայությունը չի սրում ժողովրդի տարբեր շերտերի մոտ դժգոհության ու չարացածության աստիճանը, ու հնարավոր է դարձնում, որ գոնե մեկ անգամ քվերակության հաջորդ օրը ժողովուրդը մասնատված չլինի իրար գրեթե ատող ճամբարների։ Անկախ այն բանից, թե ինչ եզրահանգում կունենա հանրաքվեն, շատ կցանկանայի, որ այս նոր քաղաքական կուլտուրան պահպանվեր նաև հետագայի համար։

ԱՅՈ

Ասա, ԱՅՈ երկրիդ անվտանգությանը

Posted by ՀՀԿ ԵԿ / Youth of the Republican Party of Armenia on Monday, November 16, 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել