Այո՛, զուգարանակոնքից կարող են անկոչ հյուրեր հայտնվել, սակայն կարելի է նաև պայքարել դրանց դեմ, և մենք ձեզ կհուշենք, թե ինչպես։
① Առնետ

Լոնդոնի բնակարաններից մեկում մի կին զուգարանակոնքին նստած էր, երբ առնետը կծեց նրա հետույքը։ Ինչպես հետո պարզվեց, այդ նույն զուգարանոկոնքից ավելի վաղ արդեն դուրս էին եկել դրա «հարազատները»։ Կինը ստիպված էր զուգարանակոնքի կափարիչը փակած պահել մինչև ոստիկանության ժամանելը, որպեսզի առնետները չգրավեն ողջ զուգարանը։
② Օձ

Իսրայելում մի տղամարդ նստած էր զուգարանակոնքին ու թերթ էր կարդում, երբ ինչ-որ բան կծեց նրան, իսկ դա հսկայական սև օձ էր։ Ինչ-որ առումով նրա բախտը բերեց, որովհետև օձը թունավոր չէր։ Ինչևէ, հարցազրույցներն այս տղամարդն արդեն արդեն հիվանդանոցում էր տալիս։
③ Կզաքիս
Օդեսայում ցածր դասարանի աշակերտուհին փրկարարների կանչեց՝ հայտարարելով, որ զուգարանակոնքում կզաքիս է հայտնվել։ Ժամանած մասնագետները, ովքեր կարծում էին, թե կեղծ ահազանգի էին արձագանքել, ապշեցին՝ զուգարանակոնքում կզաքիս հայտնաբերելով։ Ոչ ոք չէր տուժել, սակայն օրը փչացել էր բոլորի համար։
④ Գորտ
ԶԼՄ-ների համաձայն՝ մի աղջիկ Ռուսաստանում, հանգիստ նստած զուգարանակոնքին, օգտվում էր սմարթֆոնից, իսկ երբ վերջացրեց ու ցանկանում էր ջուրը քաշել, նա փոքրիկ գորտ նկատեց այնտեղ։ Բարեբախտաբար, գորտը ոչ մի վնաս չհասցրեց նրան։
Ինչպե՞ս են դրանք ընկնում այստեղ
Գրեթե բոլոր կաթնասունները, երկկենցաղներն ու սողունները, որոնք կարող են հանկարծակիի բերել մարդկանց զուգարանում, այդտեղ են հայտնվում՝ կոյուղու մեջ ներթափանցելով։
Նրանք հայտնվում են այստեղ՝ առանց կտրուկ թեքվածության հորիզոնական խողովակների միջով առաջ շարժվելով, որոնք տեղադրված են առաջին հարկերում։ Այդ իսկ պատճառով վերջին հարկեր առնետներն ու կզաքիսները սովորաբար չեն հասնում։ Սակայն օձերը կարող են և հասնել վերևի հարկեր։
Այս տեսանյութում ցույց է տրվում, թե ինչպես են կոյուղու խողովակներով առնետները սողոսկում զուգարանակոնք։
Ի՞նչ անել, երբ այնտեղ ինչ-որ բան է շարժվում
Քաշեք ջուրը։ Նույնիսկ եթե դա պիթոն է, դու կարող ես սրանով պահել նրան մինչև օգնության ժամանումը։
Զուգարանակոնքի մեջ կոյուղու մաքրման հեղուկ հեղուկ լցրեք։ Առնետների համար ավելի դժվար կլինի լողալ առանց մորթու ճարպային շերտի։
Փակեք զուգարանակոնքի կափարիչը։



