Այսօր Քյոլն քաղաքի սրճարաններից մեկում տեղի է ունեցել հրաձգություն: Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է մեկ և վիրավորվել հինգ մարդ: Kölner Stadt-Anzeiger թերթի տվյալներով՝ իրավապահ մարմինները ձերբակալել են երկու կասկածյալի, ովքեր թաքնվել են Porshe ավտոմեքենայում:
Ինչպես նշվում է, սրճարանը որոշ ժամանակ փակ է եղել վերանորոգման պատճառով: Հանցագործության պահին այնտեղ եղել են վեց հաճախորդ և բարմենը: DPA գործակալության տվյալներով՝ հարձակվողները եղել են հինգ հոգի: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել