Lurer.com-ը գրում է.
Բրիտանական Sky News հեռուստաալիքը հաստատել է ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Լոնդոնի հայտնի Բեյքեր սթրիթ փողոցում պայթյուն է որոտացել: Նմանատիպ տեղեկատվություն տարածել են նաև այլ ԶԼՄ-ներ:
«Բեյքեր սթրիթում հայտնաբերվել է լքված մեքենա: Վերահսկվող պայթյուն է իրականացվել: Սակայն դա քրեական գործ չէ», - ասել է ոստիկանության մամլո քարտուղարը:
Միևնույն ժամանակ, ոչ մի բացատրություն չի հաղորդվել, թե ինչու այդ միջադեպը չի հետաքննվի ոստիկանության կողմից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ կասկածելի մեքենայի պատճառով Լոնդոնի Բեյքեր սթրիթում ոստիկանությունն արգելափակել է երթևեկությունը և համանուն մետրոյի կայարանից տարհանել մարդկանց:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=205330&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել