Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային բանակցություններ անցկացնելու առաջարկ է արել: Սպասվում է, որ դրանք տեղի կունենան նոյեմբերի 26-ին՝ երկու երկրների սահմանին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի ՑՏԱԿ պաշտոնական գործակալությունը:

Սա կառավարական մակարդակով առաջին հանդիպումը կլինի՝ ուղղված թերակղզում լարվածության թուլացմանը: Փհենյանն ու Սեուլը պայմանավորվել են բարելավել հարաբերությունները՝ այս տարվա օգոստոսին տեղի ունեցած զինված դիմակայությունից հետո, հաղորդում է Lenta-ն:

Ֆորմալ առումով երկու Կորեաները 1950-53 թթ զինված հակամարտությունից հետո գտնվում են պատերազմական վիճակում: Այն ժամանակ զինված հակամարտությունն ավարտվել էր հրադադարի համաձայնագրի կնքմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել