ԱՄՆ-ը կարող է ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորմանը չեզոքացնել ավելի արագ, քան ժամանակին «Ալ-Քաիդային»՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
«Մենք «Ալ-Քաիդայի» դեմ մեր պայքարը սկսել ենք 2001 թվականին, և մեզնից մի քանի տարի է պահանջվել՝ մինչև կարողացանք ոչնչացնել Ուսամա բեն Լադենին և դրա այլ ղեկավարների, ինչպես նաև չեզոքացնել նրանց որպես գործող ուժ։ Մենք հույս ունենք անել նույնը ԴԱԻՇ-ի հետ շատ ավելի արագ, և մենք դրա համար ունենք հնարավորություն»,- ասել է Քերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել