Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ծայրահեղականության դեմ պայքարի համար ստեղծել մուսուլմանական երկրների առաջնորդների միասնական ճակատ՝ փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք Փարիզի հարձակումներից հետո ահաբեկչության դեմ պայքարում կանգնած ենք խաչմերուկում»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում ելույթի ընթացքում։
«Ես վճռականորեն դատապարտում եմ ահաբեկիչներին, ովքեր ինձ հետ նույն հավատքին են պատկանում, և կոչ եմ անում բոլոր մուսուլմանական երկրների առաջնորդներին ստեղծել նրանց դեմ պայքարի միասնական ճակատ»,- հավելել է նախագահը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում ջիհադիստները նոր գազանություններ կիրականացնեն։
Էրդողանը, սակայն, կոչ է արել չասոցացնել բոլոր մուսուլմաններին ահաբեկիչների հետ։
«Նրանք, ովքեր հրեշացնում են իսլամը՝ նայելով ԴԱԻՇ-ին, մեծ սխալ են անում»,- ասել է Թուրքիայի նախագահը։