Ինդոնեզական Սուլավեսի կղզում բնակվող տորաջի ժողովուրդը բավական տարօրինակ մի ավանդույթ ունի։ Ամեն 3 տարին մեկ տորաջիները քանդում են իրենց մահացած հարազատների գերեզմանները և նրանց մումիացած դիակներին գեղեցիկ հագուստներ հագցնում։ Արարողակարգը խորհրդանշում է ողջերի և մեռյալների աշխարհի սերտ կապը։ Այդ ծեսը կոչվում է Մանենե։ Փառատոնի անվանումը թարգմանվում է որպես «Մեռյալների մարմինների մաքրման ծես»։ 












Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել