Շուշաննա Թովմասյանը «գաղտնազերծում» է իր և Մարտ Բաբայանի լուսանկարի պատմությունըLife.panorama.am-ը գրում է.

Երեկ Շուշաննա Թովմասյանը «Instagaram»-ի իր էջում երգիչ Մարտ Բաբայանի հետ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով «Ты любовь моя»: Սա Մարտ Բաբայանի նոր երգի անվանումն է, լուսանկարն էլ արված է հենց տեսահոլովակից, քանի որ Շուշաննան Մարտի նոր տեսահոլովակի հերոսուհին է: Այնուամենայնիվ, սա դարձավ եւս մեկ առիթ՝ արդեն նոր ուժգնությամբ քննարկելու Մարտ Բաբայանի եւ Շուշաննա Թովմասյանի սիրավեպի լուրերը: Այս թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակովLife.panorama.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Այո, արդեն երեկվանից ես եւ Մարտը սկսել ենք լուսանկարների տեսքով խոսել նրա նոր տեսահոլովակի մասին, որի հերոսուհին ես եմ: Ինչ վերաբերվում է անձնական կյանքին եւ շրջանառավող լուրերին, ըստ իս, պետք չէ դրա մասին խոսել, որովհտեւ այդպես նման խոսակցությունները ավելի են բորբոքվում, այս պարագայում անգամ հերքելու կամ հաստատելու խնդիր չկա, անձնականը պետք է մնա անձնական դաշտում: Մարտի հետ ծանոթացել ենք դեռ երեք տարի առաջ ամանորյա միջոցառման ժամանակ, երբ ես վարում էի այդ երեկոն, իսկ նա ելույթ էր ունենում, այդուհետ մենք շատ մտերմացանք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել