Araratnews.am-ը գրում է.
Եվրամիությունը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լուծումը շուտով կգտնվի, որը կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Նոյեմբերի 19-ին` լրագրողների հետ հանդիպմանը, նման տեսակետ հայտնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մեր դիրքորոշումը շատ պարզ է, Եվրամիությունն ամբողջությամբ սատարուÕ ´ է Մինսկի խմբի ու համանախագահների գործունեությունը: Մենք դատապարտում ենք բռնությունների կիրառումը և կողմերին խրախուսում ենք երկխոսություն վարել ու գտնել խաղաղ լուծում»,- ասաց դեսպանը:
Նա հավելեց, որ Եվրամիությունը պատրաստ է իր ներդրումը բերել վստահության հաստատման գործընթացին և այդ ուղղությամբ տարբեր ծրագրեր են ֆինանսավորվում իրենց կողմից: