«Արսենալ»-ի երկրպագուներից մեկը ցանկանում է, որպեսզի «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Լոնդոն տեղափոխվի:
Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ Մեսսին կարող է «Արսենալ» տեղափոխվել, եթե ակումբը նրան շաբաթական 600 հազար ֆունտ վճարի:
Մեթ Կլարկին ոգևորել է այդ նորությունը: Նա դրամահավաք է սկսել՝ ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները բավարարելու համար:
Կլարկը մտադիր է լոնդոնյան ակումբի 599 999 երկրպագու գտնել, ովքեր ամեն շաբաթ մեկ ֆունտ կվճարեն՝ Մեսսիին «Արսենալ»-ում տեսնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել