«Արսենալի» երկրպագուն սկսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձի համար միջոցներ հավաքել168.am-ը գրում է.

«Արսենալի» երկրպագուն շատ է ուզում, որպեսզի արգենտինացին խաղա «Էմիրեյթսում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսսին կարող է հայտնվել «Արսենալում», եթե ակումբը նրան վճարի շաբաթական 600 հազար ֆունտ: Մեթ Կլարկը ոգևորվել է այդ նորությունով և սկսել է միջոցներ հավաքել, որպեսզի բավարարի ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:

Ֆանատը հույս ունի գտնել «Արսենալի» 599.999 երկրպագու, որոնք պատրաստ են շաբաթական 1-ական ֆունտ դնել` Մեսսիին հրավիրելու համար:
2015թ. Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում հաղթել է Իսպանիայի առաջնությունը և գավաթը, Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել