andranik-600x334Araratnews.am-ը գրում է.

Ինչպես արդեն նշել էինք, երեկ՝ նոյեմբերի 18–ին ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ ղարաբաղյան կողմին վերադարձվեց այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած Բերդաշենի բնակիչ շարքային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը: Նշենք, որ հանձնումն իրականացվել է ԼՂՀ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ:

Բերդաշենի գյուղապետ Մխիթար Սարգսյանից տեղեկացանք, որ Անդրանիկ Գրիգորյանն այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում և հետազոտություններ է անցնում.«Մենք իրան չենք տեսել, լսելով  գիտենք, որ առողջական վիճակը նորմալ է, ուղղակի հետազոտությունների կարիք ունի: Էդպես տեղեկացված չեմ՝ երբ կբերեն գյուղ, բայց եթե բոլոր անալիզները տա նորմալ, երևի նոր կբերեն գյուղ:

Մեր այն հարցին՝ տեղյա՞կ է, թե շարքային զինծառայողն ինչ է պատմել հակառակորդի տարածքում անցկացրած ժամանակահատվածի և սահմանը հատելու պատճառների մասին՝ գյուղապետը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ մենք իրա հետ չենք կարողանում կապնվել, չգիտեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել