www.psyhelp.am և www.psyarmenia.com-ից
Երեք ճանապարհորդ անսպասելի հեղեղից թաքնվել էին անտառում՝ ծառերի տակ: Նրանցից երկուսը Աստծո մասին նոր ուսմունքի քարոզիչներ էին: Լինելով իրար անծանոթ՝ վերջիններս, իրենց հավատքի որոշ հարցերում, տարբեր կարծիքներ ունեին:
Մթնել էր: ԱՆձրևը անդադար տեղում էր: Սակայն այլևս նման չէր հեղեղի, և կայծակներն էլ ավելի ուշ-ուշ էին փայլում: Երկուսն աղոթում էին, իսկ երրորդը կարծես թե ինչ-որ բանի մասին մտորում էր:
Սակայն շուտով նրանցից մեկը որոշեց դիմել իր թաքստոցի հարևաններին.
— Եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ նա մեզնից հեռացրեց այս վտանգը:
— Ամեն, — պատասխանեց երկրորդ քարոզիչը, իսկ երրորդ ճանապարհորդը լուռ էր:
Առաջին քարոզիչը միանգամից պայքար սկսեց նոր հոգու համար.
— Օ, լռակյաց ճամփորդ: Դու մտածում ես, որ ուրի՞շ Աստված ունես:
— Աստված մեկն է, — նրան օգնության եկավ երկրորդը:
Երրորդը միայն մտածեց՝ «Սակայն ամեն մարդու համար՝ իրենը...»:
— Երեք անգամ եզակի է, — հանդիսավոր հայտարարեց առաջինը:
Երկրորդը նրան հակաճառեց.
— Ոչ: Եռամիակ է: Մի մոլորեցրու նրան, ով կարող է ճիշտ հավատքի գալ ամենասկզբից:
— Երկուսիս ասածների էությունները իրար նման են…, — հեռվից սկսեց առաջինը, — բայց…
— Ոչ մի «բայց»: Գոյակից, ահա թե ինչպիսին է նա, — ընդհատեց նրան երկրորդ քարոզիչը:
Հետզհետե նրանք սկսեցին լրջորեն վիճել: Թուքը շաղ տալով՝ նրանցից մեկը գոռում էր՝ խլացնելով անձրևի ձայնը, իսկ մյուսը ձեռքերն եր թափ տալիս՝ երկնքին իրեն որպես վկա կանչելով: Լռակյաց ճամփորդը միայն գլուխը տարուբերեց, վեր կացավ, զզվանքով ինքն իրեն ասելով՝ «Հիմա նրանք կսկսեն իրար ձախ այտը դեմ տալ… Այստեղ նրանք հաստատ տարաձայնություններ չունեն» և հեռացավ: Սակայն վիճողները նույնիսկ չնկատեցին այդ, որովհետև արդեն իրար էին խփում իրենց գավազաններով:
Իսկ երրորդ ՃԱՄՓՈՐԴԸ գնում էր դաշտով, և անձրևի կաթիլները անցնում էին նրա միջով՝ չթրջելով նրա հագուստը:
Հետագայում, պաշտոնապես հաղթեց վիճողներից մեկի տեսակետը, որը սակայն հետագայում բացահայտվեց և մեղադրվեց հերետիկոսական մոտեցման մեջ՝ մի ուրիշ հարցում:
Ռոբ Գոնսալվես «Ճատրակի տիրակալը»