Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո մտադիր է Ռուսաստանի հետ համագործակցել տիեզերական ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ ընդգծելով, որ Թեհրանին հետաքրքրում են կապի արբանյակները, մետեոարբանյակներն ու Երկրի հեռակառավարվող զոնդերը:
«Իրանը հետաքրքրված է մեր ծրագրերով (դաշնային նոր տիեզերական ծրագիր), նրանք իրենք են ցանկանում իրենց տեղը գրավել Երկրի հեռակառավարվող զոնդերի շուկայում։ Նրանք ցանկանում են սեփական կապի արբանյակներ, եղանակին հետևող արբանյակներ ու Երկրի հեռակառավարվող զոնդեր»,- ասել է նա։
Ռոգոզինը հավելել է, որ ներկա դրությամբ Ռուսաստանին է բաժին ընկնում աշխարհում տիեզերական բոլոր հարձակումների 40 տոկոսը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել