Life.panorama.am-ը գրում է.
Երեւանի Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է, ով հեռուստադիտողին հայտնի է տարբեր հեռուստասերիալներից եւ նախագծերից:
-Քեթրին, արդեն որքան ժամանակ է հեռուստաէկրաններին Ձեզ չենք տեսնում:Հետաքրքիր է՝ ի՞նչն է եթերային լռության պատճառը, առաջիկայում կշարունակվի՞թվացյալ դադարը, թե նոր հեռուստատեսային նախագծեր են սպասվում:
- Այո, վերջին մեկ տարուց ավելին, ինձ մոտ կարծես թե դադարի նման մի բան է, քանի որ մայրացա եւ հիմա մեծ ոգեւորությամբ մեծացնում եմ որդուս եւ վայելում եմ նրա առաջին քայլերը: Այսինքն՝ դադարս պայմանավորված է շատ հարգելի եւ հաճելի պատճառով: Թեպետ պետք է նշեմ, որ անգամ հղիության 8-րդ ամսում ես բեմում եմ եղել, իսկ հիմա փորձում եմ վերականգնել նախկին կազմվածքս, որպեսզի կարողանամ կրկին նկարահանվել ֆիլմերում: Այս պահին շարունակում եմ խաղալ թատրոնում, այսինքն դեռ փետրվար ամսից վերադարձել եմ թատերական գործունեությանս, իհարկե, դեռ շատ ներկայացումներում ներգրավված չեմ, քանի որ որդիս ընդամենը մեկ տարեկան եւ երկու ամսական է ու դեռ շատ ունի իմ կարիքը:
-Քեթրին, մի փոքր կպատմե՞ք, թե ինչ է այս շրջանում կատարվում Կամերայինթատրոնում:
- Այս շրջանում նոր ներկայացում ենք պատրաստում, որտեղ գլխավոր դերում եմ հանդես գալիս: Այն իրավիճակային կոմեդիա է: Այս ներկայացմանը մասնակցում են թատրոնի առաջատար դերասանները. պատրաստվում ենք այդ ներկայացման պրեմիերային: Բացի դրանից, այժմ այստեղ է գտնվում ամերիկահայ պոետ Սոնա Վանը, ում միջոցառումներին ես մշտապես մասնակցել եմ, վերջին օրերին կայացավ նրա հերթական գրական երեկոն, որը կրկին ես ներկայացրեցի:
-Իսկ հեռուստատեսությունների կողմից դեռ առաջարիկներ չկա՞ն, թե դուք եք հրաժարվում դրանցից:
- Այս առումով ցավով պետք է նշեմ, որ մեր ռեժիսորները ունեն հետեւյալ կարծրատիպը՝ այն դերասանները, ովքեր մեկ-երկու անգամ հանդես են եկել նմանօրինակ դերերով, այլեւս ոչ մի ուրիշ կերպարներում նրանց չեն տեսնում: Նույն կերպ եւ ինձ հետ է տեղի ունենում: Վերջերս մի առաջարկ ստացա կրկին նմանատիպ մի դերի համար, բայց երբ գնացի հանդիպման, կազմակերպիչները անակնկալի եկան, քանի որ մինչ այդ իրենց տեսած սպորտային կազմվածքով Քեթրինը մի փոքր գիրացած էր, արդյունքում, այդ կերպարին հարմար չէր այսօրվա արտաքինս, թեպետ ես չափից շատ չեմ գիրացել, պարզապես կազմվածքս մի փոքր փոխվել է բալիկից հետո: Ես շնորհակալ կլինեմ այն կազմակերպիչներին, ովքեր որեւէ նախագծում նկարահանվելու համար հաշվի առնեն տաղանդը, շնորհքը, այլ ոչ թե այլ պատճառներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



