Տեխաս նահանգից 7-ամյա Ջեք Սվոնսոնը իր հավաքած 20 դոլարը նվիրաբերել է տեղի մզկիթին, որը Փարիզում ահաբեկչությունների շարքից հետո վանդալիզմի է ենթարկվել: Այս մասին հայտնում է The Metro-ն:
Ֆլուգերվիլ քաղաքի իսլամական կենտրոնի ներկայացուցիչները նոյեմբերի 16-ին հայտնաբերել են, որ մզկիթի ճակատային մասը վնասված է, իսկ մոտակայքում թափված են Ղուրանից պատռված էջեր:
Տղան և նրա մայրն ականատես են եղել հարցազրույցին, որը մզկիթի ներկայացուցիչ Ֆայսալ Նաիմը տվել է կատարվածից հետո: Երբ Նաիմը վերջացրել է շփումը լրագրողների հետ, Ջեքը մոտեցել է նրան և տվել գումարը, որ «օգնի ամեն ինչ հավաքել»:
Տղայի մոր՝ Լաուրայի խոսքով՝ իր տղան որոշել է հավաքած փողը տալ, երբ ինքը երեխային բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել մզկիթում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել