2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն ընդունել է 2000-ից քիչ փախստականների։ Այս մասին հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով նախագահի խորհրդական Լայզա Մոնակոն։
MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում խորհրդականը նշել է, որ ստուգման է ենթարկվել ընդհանուր առմամբ մոտ 20 հազար մարդ, որից 7000-ը հարցազրույց է անցել։
Մերձավոր Արևելքից Արևմուտք ճանապարհ ընկնող փախստականների հետ կապված ճգնաժամը դարձել է 2015 թվականի գլխավոր համաշխարհային խնդիրներից մեկը։ Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից Եվրոպա ժամանած ներգաղթյալների ընդհանուր թվը գերազանցում է 859 հազարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել