Ազգային ժողովի ամբիոնից ամպագոռգոռ կոչեր անելու փոխարեն լավ կլինի տիրապետել սեփական գերատեսչության կողմից հրապարակված տեղեկատվությանը: Պետք է արժանապատվորեն օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը ժողովրդին ՓՄՁ ոլորտում տիրող սոսկալի վիճակը ներկայացնելիս: Ոչ պաշտոնական տվյալներով 10 հազար ՓՄՁ-ներ են փակվել, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ վարչության պետը փաստում է, որ 2014 թվականին և 2015 թվականի առաջին կիսամյակում 25 հազար 476 ՓՄՁ-ներ սկսել են իրենց գործունեությունը, իսկ 14 հազար 25-ը փակվել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



