erdogan-ciprasԹուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին։ Նախագահական նստավայրում տեղի ունեցած այդ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 1 ժամ 7 րոպե։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Դրանից առաջ Ցիպրասը հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ և քննարկել էր Էգեյան ծովում փախստականների հոսքի դադարեցման հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել