Lurer.com-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը շարունակում են ապաքինվել վնասվածքներից:

Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը, Արաս Օզբիլիսը շարունակում է վերականգնողական կուրսը, իսկ Յուրա Մովսիսյանն ընդհանուր խմբի հետ մարզվել է մարզասրահում:

Նշենք, որ մոսկովյան թիմը Ռուսաստանի առաջնության շրջանակներում նոյեմբերի 22-ին կհանդիպի «Կրասնոդարին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել