Lurer.com-ը գրում է.
ՌԴ ավիացիան Հմեյմիմ օդանավակայանից նոյեմբերի 18-ին պլանավորված 100 թռիչքից կատարել է 59-ը: Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ԻԼԻՊ-ի 190 նախատեսված օբյեկտներից 149-ը: Այս մասին հայտարարել է գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը:
«Օդային հարվածները շարունակվում են՝ համաձայն հաստատված պլանի: Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար՝ միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները նախապես տեղեկացվում են հարվածներ հասցնելու ժամանակահատվածի և օդային միջանցքի մասին»,- ասել է նա:
Բացի այդ, Ռուսաստանի տարածքից Տու-160-ը արձակել է 12 թևավոր հրթիռ Հալեպ և Իդլիբ նահանգներում ԻԼԻՊ-ի դիրքերին: Արդյունքում ոչնչացվել է երեք հրամանատարական կետ, զենքով երկու պահեստ և ահաբեկիչների ճամբար:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=205223&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



