Ֆիլմի գլխավոր հերոսը` 80-ամյա Կարապետը, որի մայրը հրաշքով փրկվել էր 1915-ի ջարդերից, փորձում է իր ամերիկացած սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը: Միայն այդ ճանապարհով նա կարող է փրկել ընտանիքը փոխադարձ խորթացումից ու քայքայումից: Անձամբ Կարապետն իր պարտքն է համարում ամեն տարի ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել այդ երկրի ազգային դրոշը: Դա բողոքի՝ նրան հասանելի միակ ձևն է: Նման դեմարշները զայրացնում են որդուն` Տիգրանին, որը ստիպված է հոր պատճառով տուգանքներ մուծել, և անհասկանալի են 17-ամյա թոռանը, որը նույնիսկ սիրահարված է ԱՄՆ սովորելու եկած թրքուհի համակուրսեցուն: Կարապետի անհաշտ ու անզիջում բնավորությունը թանկ է նստում նրա հարազատների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել