Լեհաստանից Եգիպտոս թռչող ուղևորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Բուրգասի (Բուլղարիա) օդանավակայանում՝ կապված օդանավում ռումբի մասին ահազանգի հետ։ Ուղևորներին տարհանել են՝ հայտնում է Nova TV-ն։
Օդանավը չվերթ էր իրականացնում Վարշավայից Հուրգադա։ Հրամանատարը, տեղեկանալով անվտանգության սպառնալիքի մասին, արտակարգ վայրէջք է խնդրել Բուլղարիայի տարածքում։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, բոլոր ուղևորները տարհանվել են։
«Ռումբի մասին ազդանշանը ստացվել է 64-ամյա ուղևորից, որին իրավապահ մարմիններն արդեն հարցաքննում են»,- փոխանցում է հեռուստաալիքը։
Տեղի իշխանությունները սահմանել են հակաահաբեկչական ռեժիմ, Բուրգասի օդանավակայանը շրջապատված է ոստիկաններով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել