france_police_090115_2Հանովերում ահաբեկիչները ծրագրել էին պայթեցնել մարզադաշտ և կենտրոնական կայարան Գերմանիայի և Նիդերլանդների հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ՝ հայտնում է Bild-ը՝ հղում անելով խմբագրության տնօրինության տակ գտնվող գաղտնի փաստաթղթին։

Երեքշաբթի Հանովերում խաղի մեկնարկից 2 ժամ առաջ այն չեղարկվել էր՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ։ Մարզադաշտը տարհանվել էր, քաղաքում անցկացվել են զանգվածային ստուգումներ։

Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հրաժարվել է հստակեցնել, թե ինչումն է սպառնալիքը, սակայն նշել էր, որ իրավիճակը շատ լուրջ է։ Հանովերի ոստիկանությունում նշել են, որ քաղաքում պայթուցիկի որևէ հետք չի հայտնաբերվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել