Ուղիղ 920 տարի առաջ՝ 1095 թվականի նոյեմբերին, ճակատագրի հեգնանքով Փարիզի ամենակենտրոնում սկսվեց մարդկության պատմության մեջ առաջին կրոնական պատերազմը: Ուրբան 2-րդ պապն իր իսկ հիմնադրած Նոտր Դամ տաճարում պատարագի ժամանակ հավաքված հավատացյալներին կոչ արեց դուրս գալ սրբազան պատերազմի անհավատների դեմ:

Всем идущим туда, в случае их кончины, отныне будет отпущение грехов. Пусть выступят против неверных в бой, который должен дать в изобилии трофеи, те люди, которые привыкли воевать против своих единоверцев — христиан... Земля та течёт молоком и мёдом. Да станут ныне воинами те, кто раньше являлся грабителем, сражался против братьев и соплеменников. Кто здесь горестен, там станет богат.

«Dieu le veut!» պատասխանում էին հավատացյալները: Ֆրանսերեն դա նշանակում է՝ տա Աստված: Ուրբան 2-րդն իր կարմիր պատմուճանից կտրատեց խաչեր ու բաժանեց կրոնի զինվորներին՝ նրանց անվանելով խաչակիրներ: Ընդամենը 1 դար անց խաչակիր ասպետների բարբարոսությունների դեմ պայքարի շրջանակում Սիրիայում առաջացան առաջին մահապարտ ահաբեկիչները:
Մեծ հաշվով առ այսօր համարյա ոչինչ չի փոխվել: Փարիզի կենտրոնում շարունակվում է կրոնական մոլեռանդների պայքարն անհավատների դեմ: «Dieu le veut!»-ին փոխարինել է «Ալլահ աքբարը»… Այն, ինչ 920 տարի առաջ Փարիզի կենտրոնում ցանեց Ուրբան 2-րդը, քաղում է ժամանակակից Ֆրանսիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել