«Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում Է պետգնումների ընթացակարգով չնախատեսված փոփոխություն կատարել։
Այս տարվա հունիսի 16-ին Տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ»–ը 455.9 մլն դրամի պայմանագիր Է կնքել Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ու նրա ամուսնուն՝ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանին պատկանող «Սիսիանի Բուստ» և Վանաձորում գրանցված «Վառմաշ» ընկերությունների հետ՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհային հատվածի շինարարության համար։

Գագիկ Բեգլարյանն առաջարկում Է փուփոխություն մտցնել պայմանագրում և սահմանել, որ աշխատանքների մի մասի դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին։

Կապալառու կազմակերպությունը դիմել Է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին՝ առաջարկելով 2015թ. իրականացնել պայմանագրի ընդհանուր ծավալաթերթ-նախահաշվով սահմանված աշխատանքներն ամբողջ ծավալով՝ պայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվեն 2016 թվականին։

Նախարարն առաջարկում Է թույլատրել և պայմանագրի շրջանակներում կնքել համաձայնագիր՝ սահմանելով, որ պայմանագրովնախատեսված կատարման ենթակա մնացորդային աշխա-
տանքները կապալառուի կողմից իրականացվելու Են 2015 թվականին, որոնք կարող են ընդունվել պատվիրատուի կողմից՝ ւցայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին։ Նշենք, որ վերոնշյալ ծրագիրը Հերմինե Նաղդալյանի ընկերության և Տրանսպորտի ու կապի Նախարարության միակ համագործակցությունը չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել