sud_v_moskve_zaochno_arestoval_direktora_shvejcarskij_firmi_nitrochem_distribution_agԻրանում ձերբակալվել է Մշակույթի և իսլամական կողմնորոշման նախկին նախարարի որդին, հայտնում է Fars գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն` Մոհամադ Մոհսեն Մոհադջերանին մեղադրվում է կոռուպցիայի և կեղծարարության մեջ 87 միլիոն դոլար արժողությամբ նավթային հարթակի կորստի գործով:
Ինքը` նախկին նախարար Աթաոլա Մոհաջերանին այժմ գտնվում է Ֆրանսիայում:

Ավելի վաղ, անցյալ տարի Իրանի լրատվամիջոցները հայտնել են 87 միլիոն դոլար արժողությամբ նավթային հարթակի կորստի մասին: Այդ քրեական գործի հետ կապված 6 ամիս առաջ ձերբակալվել է մեկ մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել